Ինչո՞ւ է Globbing-ը ստեղծել Սև Ուրբաթի նախարարություն
Գլոբբինգը Սև Ուրբաթի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում 11 տարի շարունակ։
Globbing-ում ստեղծվել է Սև Ուրբաթի նախարարությունը, որի բոլոր բաժիններն անցել են հատուկ պատրաստության ռեժիմի։ Առաքելությունը մեկն է՝ տարվա գլխավոր զեղչերի շրջանում ձեր գնումները դարձնել ավելի շահավետ, արագ և հարմար։
Ինչո՞ւ Սև Ուրբաթին վստահել Globbing-ին
Ավելի քան 11 տարվա փորձ ունեցող մեր թիմը վերահսկում է գնումների ամբողջ ճանապարհը՝ միջազգային առցանց խանութներից և հատուկ առաջարկներից մինչև ծանրոցների մշակում ու գերարագ առաքում։
Ի՞նչ է անում Սև Ուրբաթի նախարարությունը
Չարտերային չվերթների բաժին Կազմակերպում ենք էքսկլյուզիվ չարտերային չվերթներ հատուկ մեր հաճախորդների համար, որպեսզի ծանրոցներն էլ ավելի արագ հասնեն Հայաստան։
Ծանրոցների գերարագ գրանցման բաժին ԱՄՆ-ում մեր սեփական գերժամանակակից պահեստի ու Vitronic ավտոմատացված հոսքագծի շնորհիվ ԱՄՆ պահեստում ծանրոցների գրանցումը տևում է ~2 ժամ։
Միջազգային գնումների բաժին Աշխարհի առցանց խանութներն ու թոփ առաջարկները հասանելի են ձեզ՝ որտեղ էլ որ լինեն ձեր ցանկալի ապրանքները։
Սև Ուրբաթի նախարարության կառուցվածքը
Ծանրոցների ստացման բաժին ՀՀ-ում ժամանակակից սպասարկման սրահների և ինովացիոն լոքերների ամենամեծ ցանցի շնորհիվ ծանրոցներ ստանալը դառնում է էլ ավելի հարմար։
Գերարագ արձագանքման բաժին Մեր հաճախորդների սպասարկման թիմը Սև Ուրբաթին աշխատում է արտակարգ ռեժիմով՝ ապահովելով սպասարկման 99․9% ցուցանիշ։
Զեղչերի բաժին Հետևում ենք հատուկ առաջարկներին և զեղչերին, որպեսզի դուք բաց չթողնեք գնումների լավագույն հնարավորությունները։
Իսկ ի՞նչ է սա նշանակում ձեզ համար
Ավելի շատ հնարավորություններ, ավելի հարմար գնումներ և մեկ հարթակ, որը ձեր կողքին է գնումների ամբողջ ճանապարհին։
Սև Ուրբաթի նախարարությունը ստեղծվել է, որպեսզի դուք կենտրոնանաք ամենակարևորի վրա՝ ընտրեք այն, ինչ ուզում եք, իսկ գնումների ճանապարհը վստահեք Globbing-ին։
🧡🦒 Գլոբբինգ՝ Սև Ուրբաթի պաշտոնական ներկայացուցիչը 11 տարի շարունակ