Միջազգային օնլայն խանութների 95%-ը չի իրականցնում առաքում Հայաստան:
Մենք առաջարկում ենք լուծում:

Գրանցվեք globbing.com կայքում և կստանաք անհատական հասցեներ, որոնք օգտագործելով կկարողանաք ստանալ Ձեր ծանրոցներն աշխարհի տարբեր երկրներից ընդամենը 5-10 աշխատանքային օրվա ընթացքում։
Լավագույն խանութները
Բոլորը
Կոսմետիկա
Հագուստ
Տեխնիկա
Խորհուրդներ սև ուրբաթին ընդառաջ
1
Նախապես գրանցվեք այն օնլայն խանութներում որտեղից պատրաստվում եք գնումներ կատարել։
3
Ընտրեք ապրանքներն ու ավելացրեք դրանք Ձեր զամբյուղ, քանի որ զեղչը տարածվում է նաև զամբյուղի ապրանքների վրա։
2
Եթե արդեն գրանցված եք, սակայն երկար ժամանակ է չեք օգտվել տվյալ խանութից համոզվեք, որ հիշում եք մուտքանունն (լոգին) ու գաղտնաբառը, և որ Ձեր մուտքագրած տվյալները՝ Գլոբբինգ հասցեն, բանկային քարտը և այլն ակտուալ են։
4
Հետևեք, որ Ձեր քարտային հաշվին ունենաք բավարար չափով գումար գնումն իրականացնելու համար։
5
Հետևեք առաջարկներին և շտապեք, որպեսզի բաց չթողնեք Ձեր հնարավորությունը։
6
Ամեն դեպքում, եթե որևէ պատճառով չեք հասցրել իրականացնել գնումը հիշեք, որ մեծ զեղչերը շարունակվում են հաջորդող օրերին։ Իսկ սև ուրբաթին հաջորդող երկուշաբթի օրը Կիբեր երկուշաբթին է՝ տարվա ամենազեղչառատ 2րդ օրը։
7
Հիշեցնենք, որ սև ուրբաթը լավագույն ժամանակահատվածն է ամանորյա նվերներ ձեռք բերելու համար
8
Խնդրում ենք հաշվի առեք, որ այս օրերին գերծանրաբեռնվածության հետևանքով օնլայն խանութներից դեպի մեր արտասահմանյան պահեստ առաքումը հնարավոր է տևի մի փոքր ավելի երկար։
«Գնիր իմ փոխարեն» ծառայությունից
օգտվելու խորհուրդներ և կանոններ
1
Ապրանքի մանրամասները, քանակ, գին, գույն, չափս և մյուս դաշտերը պարտադիր լրացրեք և հաստատելուց առաջ ևս մեկ անգամ ստուգեք։
2
Նշենք նաև, որ բազմաթիվ օնլայն խանութներում կա սահմանփակում կոնկրետ ապրանքատեսակի քանակի հետ, օր. հնարավոր է մեկ հաճախորդին վաճառեն միայն մեկ PlayStation կամ 2 հեռախոս… քանակը խիստ տարբեր է և կախված է օնլայն խանութից և ապրանքատեսակից։
3
Խանութների մեծ մասը զեղչերի օրերին ապրանքներն առաքում է սովորականից ավելի շուտ, մի քանի ժամից մինչև 1-2 օր։ Ուստի, եթե որևէ պատճառով որոշեք չեղարկել պատվերը, հնարավոր է չեղարկումը մերժվի օնլայն խանութի կողմից։
4
aliexpress.com-ից և ebay.com-ից հնարավոր է միանվագ տեղադրել մինչև 3 հղում, elfcosmetics.com-ից՝ միանվագ մինչև 5 հղում։
5
Գերծանրաբեռնվածության հետևանքով, հնարավոր է հեռախոսային և օնլայն սպասարկումն իրականացվի տատանումներով, հետ զանգերը լինեն սովորականից ուշ։ Սակայն վստահեցնում ենք, որ մենք անպայման կհետևենք յուրաքանչյուր պատվերի և ծանրոցի առաքման ընթացքին։
6
Հիշեցնենք նաև, որ բազմաթիվ զեղչերի հետ կապված հնարավոր են ժամկետային տատանումներ, քանի որ խանութները, առաքող ծառայություններն ու օդանավակայաններն աշխատում են ծանրաբեռնված։
Ինչպես ստանալ Գլոբբինգ Հասցե
Ինչպես գրանցվել Գլոբբինգում
  1. Մուտք գործեք globbing.com
  2. Սեղմեք «Գրանցվել» կոճակը
  3. Լրացրեք Ձեր տվյալները և սեղմեք «Գրանցվել» կոճակը, կամ կարող եք գրանցվել Facebook-ով
  4. Ձեր էլ. հասցեին կստանաք նամակ,բացեք նամակը և սեղմեք «Հաստատել» կոճակը
  5. Բացված էջում լրացրեք Ձեր տվյալները և սեղմեք «Պահպանել» կոճակը
  6. Ցանկացած հարցի դեպքում կարող եք զանգահարել 060 616 616 հեռախոսահամարով
Սև ուրբաթ․ հաճախ տրվող հարցեր
Իրակա՞ն են արդյոք մինչև 90% զեղչերը
Այո, այո և կրկին այո։ Սև ուրբաթին մասնակցում են գրեթե բոլոր խանութները և նվազագույն զեղչի չափը կազմում է մոտ 30%: Նշենք նաև, որ բազմաթիվ օնլայն խանութներում կա սահմանփակում կոնկրետ ապրանքատեսակի քանակի հետ, օր. հնարավոր է մեկ հաճախորդին վաճառեն միայն մեկ PlayStation կամ 2 հեռախոս… քանակը խիստ տարբեր է և կախված է օնլայն խանութից և ապրանքատեսակից։

Ի՞նչ ապրանքներ կարելի է ձեռք բերել սև ուրբաթին
Սև ուրբաթին զեղչերը տարածվում են թե՛ նոր և թե՛ հին հավաքածուների ապրանքների, մոդելների վրա։ Սա պարզապես զեղչ չէ չվաճառված ապրանքների վրա, այլ իրական շոփինգ տոն, որի ընթացքում կարող եք գնել հագուստ, կոսմետիկա, տեխնիկա, սպիտակեղեն, տան պարագաներ և գրեթե ամեն ինչ մեծ զեղչերով։
Ինչու է «սև ուրբաթ»-ը կոչվում հենց այդպես
Շատերին է հետաքրքրում, թե ինչու տարվա ամենամեծ զեղչերի օրը կոչվում «սև ուրբաթ»։
Ոչ ոք հստակ չգիտի, թե ինչպես է «Սև ուրբաթը» ստացել այս անվանումը: Որոշ պատմաբաններ այս եզրույթը կապում են Ֆիլադելֆիայի ոստիկանության հետ, որը, ինչպես ասում են, կիրառել է այն 1961թ-ին` երթևեկությունից իր դժգոհությունն արտահայտելու նպատակով:
Ըստ մեկ այլ վարկածի անվանումը խորհրդանշում է մանրածախ առևտրականների տարվա եկամտաբերության առաջին օրը: Այս օրը հաշվապահական մատյաններում խանութներն իրենց եկամուտը նշում էին սև գրիչներով, իսկ ծախսերը՝ կարմիր։ Ուստի հսկայական եկամուտի դեպքում գրքույկներն ամբողջովին լինում էին սև գրիչով լրացված։
Ե՞րբ է սկսվում սև ուրբաթը
Սև ուրբաթի զեղչերը երկար տարիներ սկսվել են հենց ուրբաթ օրը, վաղ առավոտից, սակայն վերջին տարիներին օնլայն խանութները զեղչեր սկսում են ներկայացնել արդեն 5-6 օր առաջ։
Ի՞նչ է կիբերերկուշաբթին
Ամեն դեպքում, եթե որևէ պատճառով չեք հասցրել իրականացնել գնումը հիշեք, որ մեծ զեղչերը շարունակվում են հաջորդող օրերին։ Իսկ սև ուրբաթին հաջորդող երկուշաբթի օրը՝ Կիբեր երկուշաբթին է՝ տարվա ամենազեղչառատ 2րդ օրը, երբ խանութները շարունակում են առաջարկել զեղչեր, իսկ տեխնիկայի տեսականու վրա նույնիսկ էլ ավելի։

Որովհետև Սև ուրբաթն ու Կիբերերկուշաբթին ունեն միայն մեկ հոմանիշ և դա Գլոբբինգն է
Գրանցվեք նորությունների համար
Հետադարձ կապ
Հեռ/Email
Սպասարկման սրահներ
Երևան, Հր. Քոչար 44/53
Երևան, Մաշտոցի պող. 43
Երևան, Գարեգին Նժդեհ 19/1
Երևան, Մարգարյան 18/5

Ստացման վայրեր
Երևան, Մովսես Խորենացու փող., 15
Երևան, Մալաթիայի փող., 86/1
Էջմիածին, Մ. Խորենացի 16/5
Վանաձոր, Տիգրան Մեծ 47/7
Սևան, Հայաստան, Նաիրյան 168/1
Իջևան, Երևանյան 22
Կապան, Շահումյան փող., 11/38
Գյումրի, Տիգրան Մեծ 8ա