Նախապես գրանցվեք այն օնլայն խանութներում, որտեղից պատրաստվում եք գնումներ կատարել։
Եթե արդեն գրանցված եք, սակայն երկար ժամանակ չեք օգտվել տվյալ խանութից, համոզվեք, որ հիշում եք մուտքանունը/էլ. հասցեն ու գաղտնաբառը։ Նաև անպայման ստուգեք մուտքագրած տվյալների (Գլոբբինգ հասցե, բանկային քարտի համար և այլն) ճշգրտությունը։
Ընտրեք ապրանքներն ու ավելացրեք դրանք ձեր զամբյուղ, քանի որ զեղչը տարածվում է նաև զամբյուղի ապրանքների վրա։
Հետևեք, որ ձեր քարտային հաշվին ունենաք բավարար չափով գումար գնումն իրականացնելու համար։
Հետևեք առաջարկներին և շտապեք, որպեսզի բաց չթողնեք ձեր հնարավորությունը։
Ամեն դեպքում, եթե որևէ պատճառով չեք հասցրել իրականացնել գնումը, հիշեք, որ մեծ զեղչերը շարունակվում են հաջորդող օրերին։ Իսկ Սև ուրբաթին հաջորդող երկուշաբթի օրը Կիբեր երկուշաբթին է՝ տարվա ամենազեղչառատ 2-րդ օրը։
Հիշեցնենք, որ Սև ուրբաթը լավագույն ժամանակահատվածն է ամանորյա նվերներ ձեռք բերելու համար։
Խնդրում ենք հաշվի առեք, որ այս օրերին գերծանրաբեռնվածության հետևանքով օնլայն խանութներից դեպի մեր արտասահմանյան պահեստ առաքումը հնարավոր է տևի մի փոքր ավելի երկար։
«Գնիր իմ փոխարեն» ծառայությունից օգտվելու խորհուրդներ և կանոններ
Ապրանքի մանրամասները, քանակը, գինը, գույնը, չափսը և մյուս դաշտերը պարտադիր լրացրեք և հաստատելուց առաջ ևս մեկ անգամ ստուգեք։
Բազմաթիվ օնլայն խանութներում կա սահմանափակում կոնկրետ ապրանքատեսակի քանակի վրա։ Օրինակ, հնարավոր է, որ մեկ հաճախորդին վաճառեն միայն մեկ PlayStation կամ միայն 2 հեռախոս։ Այս սահմափակումները կախված են օնլայն խանութից և ապրանքատեսակից։
Խանութների մի մասը զեղչերի օրերին հազվադեպ է իրականացնում ապրանքների գնման չեղարկում: Ուստի, եթե որևէ պատճառով որոշեք չեղարկել պատվերը, հնարավոր է չեղարկումը մերժվի օնլայն խանութի կողմից։
Գերծանրաբեռնվածության հետևանքով հնարավոր է հեռախոսային և օնլայն սպասարկումն իրականացվի տատանումներով, իսկ հետ զանգերը լինեն սովորականից ուշ։ Սակայն վստահեցնում ենք, որ մենք անպայման կհետևենք յուրաքանչյուր պատվերի և ծանրոցի առաքման ընթացքին։
Հիշեցնենք նաև, որ բազմաթիվ զեղչերի ու առաջակների հետ կապված հնարավոր են ժամկետային տատանումներ, քանի որ խանութները, առաքող ծառայություններն ու օդանավակայաններն աշխատում են ծանրաբեռնված։