Մենք կօգնենք Ձեզ գնել չինական ամենահայտնի խանութներից
Ծառայության պայմաններ
Պատճենեք նախընտրած ապրանքի հղումը և ավելացրեք «Գնիր իմ փոխարեն» էջում: Հետո լրացրեք մանրամասները և վճարեք՝ օգտագործելով Ձեր Address 2-ը։ Գլոբբինգի հաշիվը համալրելուց հետո մենք կգնենք ապրանքը Ձեզ համար։
Ծառայության արժեք
Ծառայության վճարը կազմում է ընդհանուր պատվերի արժեքի 5%-ը (մին. 2500 դրամ): Հատուկ խանութների դեպքում, բացի ծառայության վճարից, գանձվում է հավելյալ 5% (մին. 2500 դրամ) յուրաքանչյուր հղման համար։
Հատուկ խանութներ
Հատուկ խանութները չեն իրականացնում առաքում պահեստի հասցեով և գնումներ կատարելու համար պետք է օգտվել մեր գործընկերոջ ծառայությունից։ Այս դեպքում գանձվում է հավելյալ 5% (մին. 2500 դրամ) յուրաքանչյուր հղման համար։